15:11  ,  13 հունիսի, 2015

Ռոնալդուն Երեւանում մարզվել է կոսմետիկ դիմակով (ֆոտո)

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մարզվել է կոսմետիկ դիմակով: Մարզման ժամանակ Մադրիդի «Ռեալի» 30-ամյա հարձակվողը ցուցադրել էր նաեւ իր բարձր տեխնիկան:

Պորտուգալացիները Երեւան են ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման համար: Մինչեւ Հայաստան գալը Ֆերնանդու Սանտուշի թիմը 4-օրյա հավաք էր անցկացրել Թբիլիսիում: Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով