19:55  ,  11 հունիսի, 2015

Ռոնալդուի ֆանատներն ու հակաֆանատները վիճաբանեցին «Զվարթնոցում»

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆանատները «Զվարթնոց» օդանավակայանում ամոթանքի արժանացան Հայաստանի հավաքականի երկրպագուներից։

Օդանավակայանում էին համախմբվել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների խումբը՝ Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ շարժման ակտիվիստները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ վանկարկումներով փորձում էին ճնշում գործադրել օդանավակայանի սպասասրահում հավաքված երկրպագուներին, ովքեր եկել էին դիմավորելու Կրիշտիանու Ռոնալդուին։

Նախքան լեգենդար ֆուտբոլիստի ժամանելը սպասասրահում հավաքված Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականների երկրպագուների միջեւ բախում առաջացավ։

ՖԱՖ շարժման ակտիվիստները սկսեցին «ամոթ-ամոթ» վանկարկել Պորտուգալիայի հավաքականի եւ Ռոնալդուի հայ երկրպագուներին եւ հայհոյանքներ տալ Ռոնալդուի եւ Պորտուգալիայի հավաքականի հասցեին։ Ռոնալդուի համար օդանավակայան հասած հայուհիներին չհաջոցվեց սելֆի անել կամ ինքնագիր ստանալ Ռոնալդուից, քանի որ նա անտեսեց բոլորին եւ բարձրացավ ավտոբուս։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով