Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) եւ արգենտինացի Խեսուս Կուելյարը (26-1, 20 նոկաուտ) հունիսի 6-ին ԱՄՆ-ում կվիճարկեն կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտին:
Կշռման պաշտոնական արարողությունում Վիկ Դարչինյանի անձնական քաշը եղել է 56,88 կգ, Կուելյարինը՝ 57,06 կգ, հաղորդում է boxingscene-ը:
39-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է փետրվարի 8-ին Մեքսիկայում, որտեղ հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին: 28-ամյա Կուելարը հաղթել է իր նախորդ 10 մենամարտերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում