11:55  ,  13 հունիսի, 2012

Եվրո-2012. Վարշավայում ձերբակալվել են 180 ֆանատներ

Լեհաստանի ոստիկանությունը հունիսի 13-ին հրապարակել է ռուս եւ լեհ ֆանատների միջեւ տեղի ունեցած բախումների եւ անկարգությունների հետեւանքով ձերբակալված անձանց թիվը:

Նախնական տվյալներով ձերբակալվել են մոտ 180 երկրպագուներ, որոնցին 150-ը՝ լեհ, 20-ը՝ ռուս: Ձերբակալվածների մեջ կան նաեւ իսպանացիներ եւ հունգարացիներ: 30 ֆանատներ տեղափոխվել են սթափարան: 10 ոստիկաններ ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ, հաղորդում է լեհական Fakt-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի A խմբի երկրորդ տուրի՝ Լեհաստան – Ռուսաստան (1:1) խաղից առաջ եւ հետո Վարշավայում զանգվածային բախումներ են տեղի ունեցել լեհ եւ ռուս երկրպագուների միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով