00:09  ,  31 մայիսի, 2015

17-ամյա հարձակվողի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգեւեց «Չելսիին»

Լոնդոնի «Չելսին» հաղթանակով է սկսել ասիական շրջագայությունը: Մայիսի 30-ին Անգլիայի չեմպիոնն ընկերական խաղ է անցկացրել Թաիլանդի առաջնության աստղերի թիմի հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով: Ժոզե Մոուրինյոյի թիմի միակ գոլը 13-րդ րոպեին խփել է անգլիացի 17-ամյա հարձակվող Դոմինիկ Սոլանկեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում