20:05  ,  29 մայիսի, 2015

Յուրգեն Կլոպ. Առջեւում չափազանց լուրջ խաղ է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին:

«Ընդհանրապես չեմ մտածել ավտոբուսային շքերթի մասին մեր հաղթանակի դեպքում: Նախընտրում եմ չբաժանել չսպանված արջի մորթին: Առջեւում չափազանց լուրջ խաղ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ 47-ամյա Կլոպը «Բորուսիայում» վերջին խաղը կանցկացնի հենց «Վոլֆսբուրգի» դեմ: Գերմանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում