«Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ նվիրված Ժունիոր Մալանդային: «Վոլֆսբուրգի» բելգիացի 20-ամյա ֆուտբոլիստը հունվարին մահացել էր ավտովթարի հետեւանքով, հայտնում է Bild-ը:
Նոր մարզաշապիկի վրա Մալանդայի 19 համարը պատկերված կլինի սրտի մեջ:
Գերմանիայի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բեռլինում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում