09:09  ,  29 մայիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը՝ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր (Միտչել Լանգերակ), Էրիկ Դուրմ, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Սեբաստիան Կել, Իլկայ Գյունդոգան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: «Բորուսիան» Բունդեսլիգայից արդեն նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ «Վոլֆսբուրգը» հնարավորություն է ստացել հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում: Դա Յուրգեն Կլոպի վերջին խաղը կլինի դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում