12:15  ,  27 մայիսի, 2015

Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի պաշտոնյաներ, Բլատերին կարող է մեղադրանք ներկայացվել

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մտադիր է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:

CNN-ի համաձայն՝ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն: Չի բացառվում, որ Բլատերին մեղադրանք կառաջադրվի:

Չնայած մեծ սկանդալին, ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում