12:14  ,  26 մայիսի, 2015

Լեհաստան կմեկնեն 3 հայ ծանրորդներ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը եւ 2014թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգի մրցաշարին, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում