Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Աննա Հայրապետյանը:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը վաստակել են 4-ական միավոր եւ 1.5 միավոր են զիջում առաջատարին:
Եվրոպայի առաջնություն, 6-րդ տուր
Գորյաչկինա – Գալոյան Լիլիթ՝ 0.5:0.5
Ստետսկո – Մկրտչյան Լիլիթ՝ 0:1
Դանիելյան Էլինա – Յիլդիզ՝ 1:0
Կուրսովա Մարիա - Արախամիա՝ 0.5:0.5
Գեւորգյան Մարիա – Զիմինա՝ 1:0
Ղուկասյան Սիրանուշ – Զիազուլկինա՝ 0:1
Վոյնովիչ – Գաբոյան Սուսաննա՝ 0:1
Չոլաձե – Հայրապետյան Աննա՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում