Թուրինի «Յուվենտուսն» A Սերիայի նախավերջին տուրում «Նապոլիի» նկատմամբ հաղթանակից հետո ստացել է չեմպիոնական գավաթը:
Թուրինում կայացած խաղի վերջնամասում «Նապոլիի» ուրուգվայցի պաշտպան Միգել Բրիտոսը գլխով հարվածել է տանտերերի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի դեմքին եւ անմիջապես հեռացվել է խաղադաշտից:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում դարձել էր նաեւ Իտալիայի գավաթակիր, իսկ հունիսի 6-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու է կատալոնական «Բարսելոնային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում