19:44  ,  23 մայիսի, 2015

Բունդեսլիգա. Լեւանդովսկին չպաշտպանեց լավագույն ռմբարկուի տիտղոսը

Ֆուտբոլի Գերմանիայի 2014/2015թթ. առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ալեքսանդր Մայերը:

Ավարտված առաջնությունում 32-ամյա գերմանացին դարձավ 19 գոլի հեղինակ: 2-3-րդ տեղերը բաժանեցին Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Արյեն Ռոբենն ու Ռոբերտ Լեւանդովսկին, ովքեր խփել են 17-ական գնդակ: Նախորդ տարի Լեհաստանի հավաքականի հարձակվողը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում դարձել էր 20 գոլի հեղինակ եւ ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Այս տարի 4-5-րդ տեղերը բաժանեցին Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ «Վոլֆսբուրգի» հոլանդացի ռմբարկու Բաս Դոստը, ովքեր աչքի ընկան 16-ական անգամ:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի 52-րդ առաջնությունում մասնակցեց 28 խաղի եւ խփեց 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում