19:50  ,  12 հունիսի, 2012

Եվրո-2012. Վարշավայում ռուս ֆանատների վրա հարձակվել են լեհ սափրագլխուներ

Վարշավայում դարձյալ բախումներ են տեղի ունեցել ռուս եւ լեհ ֆանատների միջեւ։
Քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Բրիստոլ» հյուրանոցի հարեւանությամբ լեհ սքինհեդները հարձակվել են ռուսների վրա։ «Բրիստոլ» հյուրանոցում է հանգրվանել Ռուսաստանի հավաքականը։

Ոստիկանությունը ցրել է ծեծկռտուքի մասնակիցներին։ Դեպքի վայր են ժամանել նաեւ շտապօգնության մեքենաներ։ Կան տուժածներ։
Զուգահեռ բախումներ են գրանցվել Նովի Սվյատ փողոցում, որը «Բրիստոլ» հյուրանոցի փողոցի շարունակությունն է։

Այդ հատվածում ոստիկանություն ձերբակալել է մի քանի լեհ սափրագլուխների, հաղորդում է «Սովետսկի Սպորտը»։

Ռուսաստանի օրվա կապակցությամբ ռուս ֆուտբոլասերները երթ են անցկացնում Վարշավայում։ Մասնակցում են մոտ 5 հազար ռուսաստանցիներ։

Այսօր, հունիսի 12-ին 22։45-ին Ռուսաստանը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Լեհաստանի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով