Վարշավայում դարձյալ բախումներ են տեղի ունեցել ռուս եւ լեհ ֆանատների միջեւ։
Քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Բրիստոլ» հյուրանոցի հարեւանությամբ լեհ սքինհեդները հարձակվել են ռուսների վրա։ «Բրիստոլ» հյուրանոցում է հանգրվանել Ռուսաստանի հավաքականը։
Ոստիկանությունը ցրել է ծեծկռտուքի մասնակիցներին։ Դեպքի վայր են ժամանել նաեւ շտապօգնության մեքենաներ։ Կան տուժածներ։
Զուգահեռ բախումներ են գրանցվել Նովի Սվյատ փողոցում, որը «Բրիստոլ» հյուրանոցի փողոցի շարունակությունն է։
Այդ հատվածում ոստիկանություն ձերբակալել է մի քանի լեհ սափրագլուխների, հաղորդում է «Սովետսկի Սպորտը»։
Ռուսաստանի օրվա կապակցությամբ ռուս ֆուտբոլասերները երթ են անցկացնում Վարշավայում։ Մասնակցում են մոտ 5 հազար ռուսաստանցիներ։
Այսօր, հունիսի 12-ին 22։45-ին Ռուսաստանը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Լեհաստանի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում