18:15  ,  22 մայիսի, 2015

Կլոպ. Գերմանիայի գավաթը նվաճել ցանկացողն ալկոհոլ խմելու իրավունք չունի

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագ Սեբաստիան Կելը որոշել է Գերմանիայի առաջնության վերջին տուրից հետո կազմակերպել հրաժեշտի երեկո: Կելն ամռանը կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Յուրգեն Կլոպը բացասական է արտահայտվել երեկոյի վերաբերյալ:

«Գիտեմ, որ շաբաթ օրվա խաղից հետո Կելը երեկո է նախատեսել: Սակայն նա, ով ցանկանում է հաղթել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում, իրավունք չունի «Վերդերի» հետ հանդիպումից հետո ալկոհոլ օգտագործել: Կելն էլ է նշել, որ կարճ միջոցառում է լինելու, կուրախան, կընթրեն եւ կգնան տուն»,- դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը «Բորուսիան» «Վերդերի» հետ կանցկացնի մայիսի 23-ին: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը մայիսի 30-ին է: Բեռլինում կայանալիք խաղում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում