00:12  ,  22 մայիսի, 2015

Գյունդոգանը բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը բուժզննում է անցել «Բարսելոնայում» եւ համաձայնության է հասել անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ, հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում Չավիին, որը տեղափոխվում է Քաթարի «Ալ Սադ» ակումբ:

24-ամյա Գյունդոգանի տեղափոխությանը խանգարում է ՖԻՖԱ-ի արգելանքը, որով «Բարսելոնոն» նոր խաղացող կարող է հայտավորել միայն 2016թ. հունվարին:

«Բարսելոնայի» բժիշկները հաստատել են, որ Գյունդոգանը լիարժեք ապաքինվել է մեջքի վնասվածքից, ինչի պատճառով բաց էր թողել մեկ տարի:

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել 2016-ի ամռանն ավարտվող պայմանագիրը: Նրան գնելու ցանկություն ունեն նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում