19:31  ,  21 մայիսի, 2015

Միշել Պլատինին՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում (ֆոտոշարք)

Շատ լավ է, որ ՈւԵՖԱ-ն ֆեդերացիներին օգնում է կառուցել լավ խաղադաշտեր, ինչպես այս ակադեմիայում: Հուսով ենք, որ այստեղ կմեծանան լավ ֆուտբոլիստներ: Այս մասին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը մեկօրյա ոչ պաշտոնական այցով եղավ Հայաստանում՝ լինելով Սուրբ Էջմիածնում եւ Երեւանում:

Լեգենդար ֆուտբոլիստը նշել է, որ մայիսի 22-ին պետք է լինի Բուլղարիայում, որտեղ ավարտին է մոտենում Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը եւ որոշել է կանգառ անել Հայաստանում եւ հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում