13:37  ,  21 մայիսի, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 մարզիկներով կմեկնի Բաքու

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա 6 մարզիկներով: Այդ մասին մայիսի 21-ին կայացած մարզումից հետո հայտարարեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնելու Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), աշխարհի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրտազալիեւը (85 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից Բաքվում հանդես են գալու Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Եվրոպական խաղերը կանցկավեն հունիսի 12-ից 28-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում