15:37  ,  20 մայիսի, 2015

Հեմիլթոնը երկարաձգեց «Մերսեդեսի» հետ պայմանագիրը

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը 3 տարով երկարաձգել է «Մերսեդեսի» հետ գործող պայմանագիրը, հաղորդում է Motorsport-ը:

Նոր պայմանագիր կնքելուց հետո բրիտանացի 30-ամյա ավտոարշավորդը կիսվել է տպավորություններով:

«Մերսեդեսն» իմ տունն է, եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնալու եւս 3 տարի: Այս թիմում աշխատում են իսկական ավտոարշավորդներ: Նույնիսկ նախորդ տարվա հաղթանակից հետո հաղթելու ցանկությունն ավելի է մեծացել թիմում: «Մերսեդեսի» այժմյան բոլիդն ամենալավն է, որը ես երբեւէ վարել եմ: «Մերսեդեսն» աջակցել է ինձ 1998-ից: Շատ հպարտ եմ, որ 2018-ին նշելու եմ թիմում 20-ամյակը»,- ասել է Հեմիլթոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում