17:04  ,  12 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել խորվաթներին

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Խորվաթիայի ֆուտբոլային միության դեմ: Եվրո-2012-ի առաջին տուրի՝ Իռլանդիա – Խորվաթիա (1:3) խաղից առաջ խորվաթ ֆուտբոլասերներն անկարգություններ էին սարքել Պոզնանում:

Հունիսի 10-ին կայացած հանդիպման ժամանակ խորվաթ երկրպագուներն իրենց ազգային թիմի գոլերը նշել հրավառությամբ, իսկ խաղից հետո հարձակվել են լեհ ոստիկանների վրա, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով