Մադրիդի «Ռեալը» մտածում է նոր «Գալակտիկոս» նախագիծ սկսելու մասին:
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 3 աստղային ֆուտբոլիստների, որպեսզի բարձրացնի թիմային ոգին ու հասկացնի, հաջորդ մրցաշրջանում թիմը փորձելու է նվաճել բոլոր տիտղոսները:
3 աստղերի ձեռք բերելու համար «Ռեալը» կարող է բաժանվել 6 ֆուտբոլիստներից: Մադրիդցիների տրանսֆերային ցուցակում են՝ Պոլ Պոգբան («Յուվենտուս»), Մարկո Վերատին (ՊՍԺ) եւ Մարկո Ռոյսը («Բորուսիա»), գրում է 1.skysports.com-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» չկարողացավ պաշտպանել Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը եւ նվաճում չունեցավ նաեւ Իսպանիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում