00:37  ,  3 մարտի, 2012

Ինքնասպանություն` կոռուպցիոն հողի վրա

Հունգարական ՌԵԱԿ ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուտասին ինքնասպան է եղել` նետվելով բարձրահարկ շենքի տանիքից:

48-ամյա Կուտասին թիմի մի քանի նախկին եւ ներկա խաղացողների հետ կասկածվում էր պայմանավորված հաշվով հանդիպումներ կազմակերպելու մեջ: Այդ գործով արդեն ձերբակալվել են մի քանի ֆուտբոլիստներ, սակայն ակումբի ղեկավարության դեմ հետաքննություն դեռ չէր սկսվել: Սակայն սկանդալը ծանր հարված էր եղել Կուտասիի համար: Նա համարվում էր հունգարական ֆուտբոլի հակակոռուպցիոն շարժման առաջնորդ: Այս շաբաթ Կուտասին հայտարարել էր, որ իր կյանքն ավարտված է, հաղորդում է http://msn.foxsports.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով