17:17  ,  16 մայիսի, 2015

Հայ բռնցքամարտիկները մեդալներ են ապահովել միջազգային մրցաշարում

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ընթացող Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարից Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան մեդալներով: Ընդ որում՝ նրանցից երեքը դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար:

Խաբարովսկում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը եւ գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Մրցաշարին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ:

Կիսաեզրափակիչում հաղթանակներ են տարել Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը եւ Աղասի Մեհրաբյանը: Գոռ Երիցյանը եզրափակիչի ճանապարհին վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Մայիսի 17-ին կկայանան եզրափակիչ մենամարտերը, իսկ հաջորդ հայ բռնցքամարտիկները կժամանեն Հայաստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում