23:34  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Ուկրաինա - Շվեդիա` 0:0 (առաջին խաղակես)

Կիեւի Օլիմպիական ստադիոնում ընթացող Եվրո-2012-ի D խմբի առաջին տուրի Ուկրաինա – Շվեդիա հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց: Թիմերը գնացին ընդմիջման: 

Առաջին խաղակեսում ծավալվեց գրեթե հավասար պայքար, թեեւ Օլեգ Բլոխինի ֆուտբոլիստները որոշակի առավելություն ունեին: Պահեր ստեղծվում էին երկու դարպասների մոտ էլ: Ամենավտանգավոր դրվագը եղավ Ուկրաինայի դարպասի մոտ: Զլատան Իբրահիմովիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Մեկ անգամ էլ Շեւչենկոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, բայց չկարողացավ իրացնել պահը:

Եվրո-2012. Խմբային մրցաշար 

D խումբ, 1-ին տուր

Ուկրաինա – Շվեդիա` 0:0

Ուկրաինա. Պյատով – Սելին, Խաչերիդի, Միխալիկ, Տիմոշչուկ, Գուսեւ, Յարմոլենկո, Նազարենկո, Կոնոպլյանկա, Շեւչենկո (ավագ), Վորոնին

Շվեդիա. Իսակսոն, Լուստիգ, Մելբերգ, Գրանկվիստ, Օլսոն, Էլմ, Լարսոն, Կալստրյոմ, Իբրահիմովիչ (ավագ), Տոյվոնեն, Ռոսենբերգ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով