23:24  ,  11 հունիսի, 2012

Ռոյ Հոջսոն. Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով. Եվրո-2012

Ոչ մի ֆուտբոլիստ մեզ հուսախաբ չարեց, D խմբի առաջին տուրի` Ֆրանսիայի հավաքականի հետ 1:1 խաղալուց հետո հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Մարզիչը խոսոտովանել է, որ ոչ ոքի արդյունքն իրեն երջանիկ է դարձնում:

«Ես պետք է հպարտանամ նրանց ելույթով: Ոչ մի ֆուտբոլիստ մեզ հուսախաբ չարեց: Ես վստահ էի, որ նրանք այդպես կխաղան:

Ֆրանսիան երբեք խուճապի չի մատնվում հանդիպման վերջնամասում, այնպես որ պետք է կարգապահ լինել պաշտպանությունում: Ես պետք է երջանիկ լինեմ այս ոչ ոքիի կապակցությամբ:

Մեզ անհրաժեշտ է աշխատել գրոհների եզրափակման վրա: Երբեմն մենք շատ շուտ էինք փոխանցում կատարում, կամ խաղում էինք մեկ հպումով, երբ դրա անհրաժեշտությունը չկար:

Ֆրանսիան խմբի ֆավորիտներից մեկն է, սակայն ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ուկրաինայի եւ Շվեդիայի հավաքականներին», - Հոջսոնի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հաջորդ հանդիպումը Անգլիան կանցկացնի հունիսի 15-ին: Մրցակիցը Շվեդիան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով