23:13  ,  11 հունիսի, 2012

Ջերարդ. Ֆրանսիան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի

Ֆրանսիան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի, ոչ ոքի` 1:1 ավարտված հանդիպումից հետո հայտարարել է Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը: Նա նաեւ հատուկ նշել է Անգլիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի խաղը:

«Մենք ուրախ կլինեինք հաղթել, բայց տեսաք, որ Ֆրանսիան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի: Մենք կուսումնասիրենք մեր խաղը եւ հետեւություններ կանենքն: Մեն գոհ են վաստակած մեկ միավորի կապակցությամբ:

Մեր երիտասարդ ֆուտբոլիստները շատ լավն են: Օքսլեյդ-Չեմբերլենը ապացուցեց, որ նա կարող է հանդես գալ այս մակարդակի խաղերում: Խաղալով փորձառու ֆուտբոլիստների հետ` նա շատ արագ կսովորի», - Ջերարդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Անգլիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին Շվեդիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով