17:15  ,  4 մայիսի, 2015

Ռոնալդինյոն զգուշացվել է սիմուլյացիայի համար

«Կերետարոյի» բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն Մեքսիկայի առաջնության խաղում դեղին քարտ է ստացել սիմուլյացիայի համար: 35-ամյա բրազիլացին պատժվել է «Մորելիայի» դեմ խաղում, որում «Կերետարոն» հաղթել է 2:1 հաշվով: Այդ հանդիպման հաշիվը բացել է հենց Ռոնալդինյոն, ով 76-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդինյոն որոշել է ամռանն ավարտել ֆուտբոլիստի կարիերան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում