22:53  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհերը Ռուսաստանի հավաքականին կընդունեն բաց տանիքով

Լեհաստանի հետ խաղում Ռուսաստանի հավաքականի կազմը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը չի տեսնում, լրագրողների հետ զրույցում ասել է հոլանդացի մասնագետը, փոխանցում է uefa.com-ը:

Ռուսաստանը Լեհաստանի հետ կխաղա հունիսի 12-ին Վարշավայում, խմբային փուլի երկրորդ տուրում: Չեխերի հետ մեկնարկային խաղում Ռուսաստանը դուրս եկավ Մալաֆեեւ, Անյուկով, Իգնաշեւիչ, Բերեզուցկի, Ժիրկով, Դենիսով, Շիրոկով, Զիրյանով, Արշավին, Ձագոեւ, Կերժակով կազմով: Ավելի վաղ լեհերի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան ենթադրել էր, որ Ադվոկատը կարող է հաջորդ խաղում մեկնարկային կազմում չընդգրկել Ալեքսանդր Կերժակովին:

«Կազմը փոխելու պատճառներ ես չունեմ: Մենք ցանկանում ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ: Առայժմ մենք մեկ հանդիպում ենք անցկացրել, տեսնենք, թե մյուս հանդիպումներն ինչպես կդասավորվեն, բայց երեք միավոր մենք արդեն ունենք»,- ասել է Ադվոկատը:

Սմուդան հայտնել էր, որ Ռուսաստանի հետ հանդիպումը լեհերը կանցկացնեն բաց տանիքով: Հույների հետ հանդիպումը Լեհաստանի հավաքականն անցկացրեց փակ տանիքով:

«Ֆուտբոլ խաղում են բաց տանիքով: Դա թույլ է տալիս ֆուտբոլիստներին ավելի լավ շնչել»,- այդ կապակցությամբ ասել է Դիկ Ադվոկատը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեհաստանը 1:1 խաղաց հույների հետ, Ռուսաստանը 4:1 հաշվով հաղթեց Չեխիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով