22:32  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհերը հույս ունեն ոչ ոքի խաղալ Ռուսաստանի հետ

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան խոստովանել է, որ Եվրո-2012-ի A խմբի երկրորդ տուրում Ռուսաստանի հետ ոչ ոքի խաղալը հրաշալի արդյունք կլինի: Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 12-ին:

«Մենք գիտենք, որ խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի հետ: Նրանք գերազանց պատրաստված են եւ կազմում ունեն մի շարք շատ լավ ֆուտբոլիստներ:

Մենք պետք է մեր ֆուտբոլը խաղանք եւ ավելի արագ գնդակը խլել, քան Հունաստանի հետ խաղում: Պարտությունից բացի մյուս արդյունքներն ինձ համար ընդունելի կլինեն:

Առաջին խաղում մեր վրա շատ մեծ ճնշում էին գործադրում: Այժմ անհրաժեշտ է չպարտվել եւ մեծացնել միավորների քանակը», - Սմուդայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում լեհերը ոչ ոքի` 1:1 խաղացին հույների հետ, իսկ Ռուսաստանը 4:1 հաշվով հաղթեց չեխերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով