20:52  ,  3 մայիսի, 2015

Ագուերոյի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 3 միավոր տարավ Լոնդոնից

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

«Մանչեսթեր Սիթին» 70 միավորով երկրորդ տեղում է եւ 13 միավոր զիջում է Լոնդոնի «Չելսիին», որն այս տուրում ապահովել էր չեմպիոնությունը:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1

Սերխիո Ագուերո, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով