21:52  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Ֆրանսիա - Անգլիա` 1:1

D խմբի ֆավորիտներ Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականներն առաջին տուրի խաղում հաղթողի ի հայտ չբերեցին:

Դոնեցկի «Դոնբաս Արենայում» կայացած Ֆրանսիա – Անգլիա հանդիպամն հաշիվը 30-րդ րոպեին բացեցին անգլիացիները:

 Ջոլեոն Լեսկոտը Սթիվեն Ջերարդի փոխանցումից հետո գրավեց Ուգո Լյորիսի դարպասը:

Ընդամենը ինը րոպե անց Լորան Բլանի թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Ֆրանսիացիները խաղարկեցին անկյունային հարվածը: Մալուդան փոխանցեց Ռիբերիին: Նա գնդակը թողեց Սամիր Նասրիին, որն էլ դիպուկ հարվածով գրավեց Հարտի դարպասը:

Մինչեւ Լեսկոտի գոլը հավասար պայքար էր ընթանում: Սակայն գոլից հետո նախաձեռնությունն անցավ ֆրանսիացիների կողմը:

Եվրո-2012. Խմբային մրցաշար

D խումբ, 1-ին տուր

Ֆրանսիա – Անգլիա` 1:1

Սամիր Նասրի, 39 – Ջոլեոն Լեսկոտ, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով