21:29  ,  11 հունիսի, 2012

Միլան Բարոշ. Խմբից դուրս գալու համար կարող է բավարարել նաեւ չորս միավորը

Հույներին անհրաժեշտ է անպայման հաղթել, երրորդ տուրում լեհերի հետ հանգիստ խաղալու համար, ասել է Չեխիայի հավաքականի ռմբարկու Միլան Բարոշը, փոխանցում է uefa.com-ը:

«Հույները վերջին հանդիպումը կանցկացնեն Ռուսաստանի հետ, այնպես որ խմբից դուրս գալու համար մեզ կարող է բավարարել նաեւ չորս միավորը: Մեզ համար անչափ կարեւոր է հաղթել այս խաղում: Եթե վաստակենք երեք միավոր` հրաշալի կլինի: Եթե խաղանք ոչ ոքի, ապա ամեն ինչ կվճռվի երրորդ խաղում: Բարդ է լինելու, բայց ամեն ինչ դեռ հնարավոր է: Վստահ եմ, որ մարզիչը կընտրի ճիշտ մարտավարություն: Նա հասկանում է, թե ինչ է անում: Նա խելացի մասնագետ է, արդեն 2,5 տարի աշխատում է մեզ հետ»,- ասել է Միլան Բարոշը:

Հիշեցնենք, որ չեխերն առաջին տուրում 1:4 հաշվով պարտվեցին ռուսներին, իսկ Լեհաստանն ու Հունաստանը խաղացին ոչ ոքի` 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով