20:06  ,  11 հունիսի, 2012

Ե՞րբ է հեռանալու Ռոնալդուն

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է առաջիկա առաջնահերթ նպատակների մասին:

«Ես երազանք ունեմ ինչ-որ բան նվաճել Պորտուգալիայի հավաքականի հետ: Բացի այդ ես հույս ունեմ հունվարիn ստանալ «Ոսկե գնդակը»:

Ե՞րբ եմ ես արտասվել վերջին անգամ: Լավ հիշում եմ այդ պահը. «Բավարիայի» հետ պատասխան խաղից հետո էր:

Ե՞րբ եմ նախատեսում հեռանալ ֆուտբոլից: Այն օրը, երբ կզգամ, որ այլեւս չեմ ցանկանում մարզվել», – ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով