20:25  ,  11 հունիսի, 2012

Վիլանովան պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ

Տիտո Վիլանովան երկու տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ եւ պաշտոնապես կներկայացվի որպես թիմի գլխավոր մարզիչ այս շաբաթ, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան հրաժարականի մասին հայտարարել էր դեռեւս ապրիլին:

Պարբերականը նաեւ հայտնում է, որ «Բարսելոնան», նույնիսկ, չի քննարկել Վիլանովային մեկ տարվա պայմանագիր առաջարկելու հնարավորություն: Այդ իրավունքից կատալոնական ակումբում օգտվում էր միայն Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում