19:42  ,  11 հունիսի, 2012

Ֆրանսիա – Անգլիա խաղում մոտ 600 հանդիսականներ չեն տեսնի ամբողջ դաշտը

Եվրո-2012-ի խմբային փուլի առաջին տուրի Ֆրանսիա - Անգլիա հանդիպման մոտ 600 հանդիսականների համար տեսանելիությունը սահմանափակ կլինի:

Հետաքրքրությունը հանդիպման նկատմամբ այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները որոշել են վաճառել նաեւ տոմսեր այն տեղերի համար, որոնք չեն ապահովում դաշտի ամբողջական տեսանելիությունը:

Դոնեցկի «Դոնբաս Արենան» ունի 50 հազար տեղ: Նախատեսված էր վաճառել միայն 49 հազար 400 տոմս: Սակայն խաղից մի քանի օր առաջ ՈւԵՖԱ-ն թույլատրել է վաճառել նաեւ մնացած 600 տոմսերը, որոնց տերերը ստիպված կլինեն նստել գրեթե տանիքի տակ, գրում է ուկրաինական մամուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով