18:30  ,  11 հունիսի, 2012

Քրդերին պարտվելու համար հրկիզել են Հյուսիսային Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիան

Կիպրոսի թուրքական հատվածի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը հունիսի 11-ի առավոտյան հրկիզել են անհայտ անձինք։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ պնդումներ կան, թե ֆուտբոլային ֆեդերացիայի շենքը հրկիզել են այն պատճառով, որ  օրեր առաջ Կիպրոսի թուրքական հատվածի հավաքականը VIVA World Cup-ի եզրափակիչում 2։1 հաշվով պարտվել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի հավաքականին։

VIVA World Cup-ին մասնակցում են չճանաչված եւ ՖԻՖԱ-ին չանդամակցող տարածքների հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով