11:40  ,  28 ապրիլի, 2015

Կանանց Վրաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Վրաստանի հավաքականը հռչակվեց շախմատի կանանց աշխարհի 2015թ. չեմպիոն: 

Չինաստանի Չենդու քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի առաջնության վերջին տուրում վրացուհիները 2.5:1.5 հաշվով հաղթեցին տանտերերին եւ, հավաքելով 17 միավոր, անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող ռուսները համար: Ռուսաստանը վաստակել է 13 միավոր եւ վերջին տուրում մրցում է ԱՄՆ-ի թիմի հետ:

Կանանց Հայաստանի հավաքականը 9-րդ տուրում հանդիպել է Հնդկաստանի թիմի հետ եւ հաղթանակի դեպքում լավագույնը կարող է հավակնել չորրորդ տեղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում