17:58  ,  11 հունիսի, 2012

Մարանը գլխավորեց սիցիլիական «Կատանիան»

Սիցիլիական «Կատանիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոլանդո Մարանը: Նա փոխարինել է Վինչենցո Մոնտելային, որը հունիսի 11-ին գլխավորեց «Ֆիորենտինային»:

51-ամյա Մարանը նախկինում չի աշխատել իտալական Ա սերիայի առաջնության թիմերի հետ: Անցած մրցաշրջանում Մարանն աշխատում էր «Վարեզեում», որը Ա սերիա տեղափոխվելու համար անցումային հանդիպումներում պարտվեց «Սամպդորիային», հաղորդում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում