12:44  ,  27 ապրիլի, 2015

Մահվան սպառնալիք՝ A Սերիայում

«Էմպոլիի» պաշտպան Լորենցո Տոնելին իտալական A Սերիայի 32-րդ տուրի խաղի ժամանակ սպառնացել է սպանել «Ատալանտայի» արգենտինացի հարձակվող Հերման Դենիսին, ով դրա համար հարվածել է մրցակցին: Այդ մասին հայտարարել է «Ատալանտայի» տնօրեն Պյերպաոլո Մարինոն:

«Բոլորը գիտեն Դենիսին. Նա բարեգործությամբ է զբաղվում Բերգամոյում եւ միշտ պատրաստ է օգնել մարդկանց: Տոնելին սարդրել է Հերմանին՝ սպառնալով սպանել նրան ու ընտանիքին: Նույնիսկ ամենաբարի մարդը կարձագանքեր նման խոսքերին, թեեւ Դենիսը ճիշտ չէր: Մենք ներողություն ենք խնդրում «Էմպոլիից», սակայն ճիշտ կլիներ, եթե նույն կերպ վարվեր նաեւ Տոնելին»,- Մարինոյի խոսքը մեջբերում է Football-Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում