09:09  ,  27 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Հնդկաստան

Ծաղկաձորում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 27-ին կանցկացվեն նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը կհանդիպի Հնդկաստանի թիմին: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա հայ գրոսմայստերները կխաղան սեւերով: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին: 7-րդ տուրից հետո Հայաստանն ու Հնդկաստանն ունեն 7-ական միավոր եւ Իսրայելի, Հունգարիայի ու Կուբայի հետ բաժանում են 3-7-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն ռուսները Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո զրկվել են տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից:

Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում կհանդիպի առաջատար Վրաստանի թիմին:

Աշխարհի առաջնություն8-րդ տուր 

Հնդկաստան – Հայաստան

Ուկրաինա – ԱՄՆ

Եգիպտոս – Ռուսաստան

Կուբա – Չինաստան

Իսրայել – Հունգարիա

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում