14:39  ,  11 հունիսի, 2012

Գեւորգ Սահակյանը լավագույնն է Մոսկվայում

Մոսկվայում անցկացվեց օլիմպիական չեմպիոն Նիկոլայ  Բալբոշինի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը:

Հայաստանի պատվիրակներից  հաջող մրցելույթներով աչքի ընկավ 66 կգ քաշային էջմիածինցի Գեւորգ Սահակյանը: Նա տարավ չորս հաղթական գոտեմարտ եւ գրավեց առաջին տեղը: Գեւորգը ճանաչվեց նաև  մրցաշարի լավագույն ըմբիշ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում