15:12  ,  11 հունիսի, 2012

Զլատան Իբրահիմովիչ. Ուկրաինայի հետ խաղում սխալվելու իրավունք չունենք. Եվրո-2012

Խմբից դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել Ուկրաինային, հայտարարել է իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Բոլորս մտածում ենք միայն դրական արդյունքի մասին: Խմբից դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել Ուկրաինային:

Այնուհետեւ մեզ սպասում են Անգլիան ու Ֆրանսիան: Դրանք ծանր հանդիպումներ են լինելու, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է երեք միավոր վերցնել այսօր: Մենք սխալվելու իրավունք չունենք: Մրցակիցը տանն է խաղում եւ նույնպես կձգտի հաղթել: Կհաղթի այն թիմը, որն ավելի լավ կդրսեւորվի խաղում», - Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

D խմբում ընդգրկված Ուկրաինայի եւ Շվեդիայի հավաքականների առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով