14:16  ,  11 հունիսի, 2012

Սթիվեն Ջերարդ. Ֆրանսիացիները հաղթելու ավելի մեծ շանս ունեն

Ֆրանսիացիները հաղթելու ավելի մեծ շանս ունեն, հայտարարել է Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» 32-ամյա ավագ Սթիվեն Ջերարդը` անդրադառնալով հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2012-ի D խմբի առաջին տուրի Ֆրանսիա - Անգլիա հանդիպմանը:

«Մենք խաղում ենք առանց Կեյհիլի, Լեպմարդի, Բերիի եւ Ռունիի: Իհարկե մրցակիցը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Ֆրանսիան հարձակողական ֆուտբոլ է խաղում, սակայն նրանք խնդիրներ ունեն պաշտպանությունում: Սակայն եթե մենք պարտվենք առաջին խաղում, դա դեռ աշխարհի վերջը չէ:

Ես վստահ եմ, որ ամեն դեպքում մենք դուրս կգանք խմբից: Մենք կկարողանանք հաղթել միայն կոլեկտիվ խաղով: Ես գիտեմ, որ մեզ շատ են քննադատում: Ես հավատում եմ ինձ եւ մեր թիմին: Հուսով եմ, շուտով կկարողանամ ապացուցել, որ մեզ չհավատողները սխալվում են», - Ջերարդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով