13:51  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Մարադոնան նախապատվությունը տալիս է Ֆրանսիային

Ֆրանսիայի հավաքականը Լորան Բլանի գլխավորությամբ վերածնունդ է ապրում` խոսելով Եվրո-2012-ի առաջին տուրի Ֆրանսիա - Անգլիա հանդիպման մասին ասել է Դիեգո Մարադոնան:

«2010թ. աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի մղձավանջային ձախողումից հետո թիմը Լորան Բլանի ղեկավարությամբ պարզապես վերածնվել է: Նրանք վերադարձել են որպես հաղթող, քանի որ Լորան Բլանի գալուց հետո ֆրանսիացիները ոչ մի հանդիպում տանուլ չեն տվել: Ֆրանսիացիները չունենք վնասվածքներ, ֆուտբոլիստները գերազանց մարզավիճակում են: Այս հավաքականն ամբողջովին պատրաստ է հանդիպմանը:

Անգլիացներն ունեն նոր մարզիչ եւ կորցրել են Լեմպարդի ու Կեյհիլի նման առանցքային խաղացողների: Անգլիացիներին կարող է օգնել միայն թիմային ոգին: Ես կարծում եմ, որ ֆրանսիացիները հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն», - Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով