13:56  ,  11 հունիսի, 2012

Ռաֆայել Նազարյան. Իտալիան լիովին փոխել է ոճը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Եվրո-2012-ի մեկնարկային խաղերը:

«Երիտասարդական թիմով փորձում ենք հետեւել բոլոր հանդիպումներին: Արդեն ունեմ ֆավորիտ թիմեր: Իտալիայի հավաքականը լիովին փոխել է ոճը: Վերջին տասը տարում իտալացիները ձեւավորվել են ամենալավ թիմը: Այս պահին ինձ համար ամենանախըտրելին Իտալիան է: Իսպանիան էլ պակասը չէ. շատ կազմակերպված ու արագ թիմ է: Նույն կարծիքն ունեմ նաեւ Դանիայի մասին: Այն իր կազմակերպվածությամբ չի զիջում ոչ մեկին: Առայժմ առավել տպավորված եմ Իսպանիա – Իտալիա խաղից»,- ասել է Ռաֆայել Նազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով