13:29  ,  11 հունիսի, 2012

Մոնտելան պաշտոնապես գլխավորեց «Ֆիորենտինան»

«Կատանիայի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան պաշտոնապես գլխավորեց «Ֆիորենտինան»:

37-ամյա մասնագետի հետ ակումբը կնքել է երկու տարվա պայմանագիր, եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է թիմի կայքը:

Ավելի վաղ նշվում էր, որ Մոնտելան կարող է գլխավորել «Ռոման»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում