13:11  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Իսպանացի երկպրագուները Բալոտելիի խաղին արձագանքել են կապիկի ձայներով

Իսպանիա - Իտալիա հանդիպման ժամանակ իսպանացի ֆուտբոլասերները «Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի հավաքականի 21-ամյա ռմբարկու Մարիո Բալոտելիի գրեթե յուրաքանչյուր հպմանը գնդակին արձագանքել են կապիկի ձայներով:

Ավելի վաղ, Բալոտելին հայտարարել էր, որ կլքի խաղադաշտը հենց առաջին ռասիստական դրսեւորման դեպքում: Իտալիայի հավաքականից այս կապակցությամբ առայժմ մեկնաբանություն չի եղել, հաղորդում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով