12:51  ,  11 հունիսի, 2012

TVGOLO. Լուիշ Ֆիգուն առաջ անցավ Գեւորգ Ղազարյանից

TVGOLO կայքում շարունակվում է շաբաթվա լավագույն գոլերի քվեարկությունը: Այս շաբաթվա տասնյակում տեղ է գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Գեւորգ Ղազարյանի գոլը` Ղազախստանի թիմի դարպասը:

Որոշ ժամանակ Գեւորգ Ղազարյանի գոլն առաջին տեղում էր, սակայն այս պահին չնչին առավելություն է ստացել Լուիշ Ֆիգուի գոլը` «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդների խաղում: Ֆիգուի գոլը ստացել է ձայների 28,44 տոկոսը, Ղազարյանի գոլը` 27,99 տոկոս:

TVGOLO. շաբաթվա լավագույն գոլերի ավանդական հիթ-շքերթ

Լուիշ Ֆիգու, «Ռեալի լեգենդներ»

Գեւորգ Ղազարյան, Հայաստանի հավաքական

Կարիմ Բենզեմա, Ֆրանսիայի հավաքական

Ռոբերտ Լեւանդովսկի, Լեհաստանի հավաքական

Լիոնել Մեսի, Արգենտինա

Ալան «Ֆեռովիարիա Սաբ - 20»

Օզի Ալոնսո «Սիեթլ Սաունդերս»

Ուեսլի Սնեյդեր, Հոլանդիայի հավաքական

Մարկո Արնաուտովիչ, Ավստրիայի հավաքական

Անխել դի Մարիա, Արգենտինայի հավաքական

Քվեարկությանը մասնակցեք tvgolo.com կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով