12:11  ,  22 ապրիլի, 2015

NBA. Լեբրոնի արդյունավետությունն օգնեց «Քլիվլենդին», լավագույն դրվագներ

«Քլիվլենդը» «Բոստոնի» նկատմամբ երկրորդ հաղթանակը տարավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում: 1/8 եզրափակիչի երկրորդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 30 միավոր:

Խաղային օրվանից հետո ներկայացվել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Վաշինգտոնի» խաղարկող Ջոն Ուոլի հիանալի պաշտպանողական գործողությունը:

NBA, 1/8 եզրափակիչ   

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 99:91 (25:26, 26:24, 24:18, 24:23)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Տորոնտո» - «Վաշինգտոն»՝ 106:117 (31:26, 18:34, 26:37, 31:20)

Շարքի հաշիվը՝ 0:2

«Հյուսթոն» - «Դալաս»՝ 111:99 (23:24, 30:27, 28:29, 30:19)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում